Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն խոստովանել է, որ իրեն ամենահաջողակ ֆուտբոլիստն է համարում։
«Ես ինձ աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլիստն եմ զգում: Կարծում եմ, որ աշխարհի բոլոր ֆուտբոլիստները պետք է հնարավորություն ունենան գոնե մեկ րոպե խաղալ «Ռեալի» կազմում։ Սա յուրահատուկ բան է»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։