«Ռեալը» որոշում է կայացրել Կեպա Արիսաբալագայի վերաբերյալ

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» Տիբո Կուրտուայի ծանր վնասվածքի պատճառով վարձակալությամբ վերցրեց Կեպա Արիսաբալագային «Չելսիից»:

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ հղում անելով մադրիդյան ակումբին մոտ կանգնած աղբյուրներին, «Ռեալը» ներկայումս մտադիր չէ գնել Կեպային։

Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո Կեպա Արիսաբալագան ինը հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։ Դրանցում դարպասապահը բաց է թողել յոթ գնդակ։