ՊՍԺ-ն ծրագրում է վերջնական առաջարկ անել թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին պայմանագիրը երկարաձգելու համար, հայտնում է Diario Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները 24-ամյա ֆրանսիացուն կառաջարկեն երկարաձգել պայմանագիրը մինչև 2025 թվականը։ Հնարավոր է, որ հաջորդ ամառ պայմանագիրը ներառի գնման տարբերակ՝ զգալիորեն նվազեցված գնով։
Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Այսպիսով, եթե իրավիճակը չփոխվի, արդեն ձմռանը նա կկարողանա ազատ բանակցել այլ ակումբների հետ։ Մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբի ղեկավարությունը կարճ ժամանակով որակազրկել է հարձակվողին՝ նոր պայմանագիր ստորագրելուց հրաժարվելու պատճառով։
Այս մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով ութ գոլի հեղինակ։