Դանի Կարվախալ. «Նա հանճար է»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը խոսել է իսպանացի թիմակից Գավիի խաղի մասին, ով հաղթական գոլի հեղինակ դարձավ Նորվեգիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական խաղում (1-0):

«Նա ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է, թե «Բարսելոնայում» թե Իսպանիայի հավաքականում։ Ի՞նչ ասեմ։ Նա հանճար է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Գավին Իսպանիայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականին 17 տարեկանում։ Կիսապաշտպանը թիմի կազմում 5 գոլ է խփել։