«Բավարիան» անդրադարձել է Թոմաս Մյուլերի ապագային

«Բավարիան» ծրագրում է մոտ ժամանակներս նոր պայմանագրի շուրջ բանակցել թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի հետ, հայտնում է Kicker-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը գնահատում է 34-ամյա ֆուտբոլիստի առաջնորդական որակները։ Սպասվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը Մյուլերին նոր պայմանագիր կառաջարկի մինչև 2025 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մյուլերը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա 2024 թվականի ամռանը:

Նշենք, որ Մյուլերը «Բավարիայում» հանդես է գալիս 2009 թվականից։