Տեո Էրնանդես. «Ուրախ եմ, որ Կիլիան Մբապպեն չի խաղում իմ եզրում»

«Միլանի» ձախ պաշտպան Տեո Էրնանդեսը խոսել է Կիլիան Մբապպեի դեմ խաղալու մասին։ Ֆրանսիայի հավաքականի թիմակիցները շուտով կարող են միմյանց դեմ խաղալ՝ հոկտեմբերի 25-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կընդունի «Միլանին»:

«Ուրախ եմ, որ Մբապպեն չի խաղում իմ եզրում։ Ես Կալաբրիային տարբեր խորհուրդներ եմ տվել այն մասին, թե ինչպես կանգնեցնել Կիլիանին, բայց լավագույն մեթոդը նրա դեմ ուղղակի կոպիտ գործելն է:

Հարվածիր նրան, քանի դեռ կարող ես»,- ասել է Տեո Էրնանդեսը Telefoot-ին: