Կիլիան Մբապպեն կիրակի օրը չի մարզվել Ֆրանսիայի հետ

Հարձակվող Կիլիան Մբապպեն կիրակի օրը չի մարզվել Ֆրանսիայի հետ: Այս մասին նշել է RMC Sport-ը։

Թե ինչ պատճառով է Մբապպեն բաց թողել դասը, չի նշվում։ Հիշեցնենք, որ օրերս Ֆրանսիայի հավաքականը արտագնա խաղում (2:1) հաղթեց Հոլանդիային և ապահովեց իր տեղը Եվրոպայի առաջնությունում։

Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին, Եռագույններն ընկերական խաղում կխաղան Շոտլանդիայի հետ։