Յուլիան Նագելսման. «Գիտեմ, որ «Բավարիայում» աշխատելիս որոշ սխալներ եմ թույլ տվել»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Բավարիայում» անցկացրած ժամանակահատվածի մասին: 36-ամյա մասնագետը մյունխենյան թիմը գլխավորել է 2021 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի մարտը, որից հետո հեռացվել է աշխատանքից։

Սեպտեմբերին նա դարձավ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ, որտեղ փոխարինեց Հանս-Դիտեր Ֆլիկին։

«Ես բավական ժամանակ ունեի մտածելու, թե ինչ է տեղի ունեցել «Բավարիայում»: Գիտեմ, որ այնտեղ աշխատելիս որոշ սխալներ եմ թույլ տվել, բայց նաև գիտակցում եմ, որ կան դրական կողմեր:

Որոշ սխալներ անհրաժեշտ են հետագա աճի համար, պարզապես պետք է խուսափել դրանք նորից ու նորից կրկնելուց։ Հիմա իմ խնդիրն է անել ամեն ինչ լավ, ինչ արել եմ «Բավարիայում», բայց խուսափել նախկին սխալներից»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ESPN-ը։