«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը շաբաթ օրը լքել է Գերմանիայի հավաքականը։
28-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու օրերին չի մարզվել վարակի պատճառով։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կիմմիխը մեկնում է Մյունխեն, որտեղ էլ կվերականգնվի։ Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը։
Այսպիսով, Կիմմիխը չի օգնի Գերմանիային Մեքսիկայի դեմ ընկերական խաղերում։