Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել Իսպանիա

«Բարսելոնան» պլանավորում է ուժեղացնել թիմի կազմը ապագա տրանսֆերային պատուհանների համար:

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, կատալոնական գրանդի ռադարում է հայտնվել Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։

Վիրցի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում շատ հայտնի թիմեր, սակայն ֆուտբոլիստը նախկինում նշել էր, որ երկրպագում է «Բարսելոնային», և դա կարող է օգնել կատալոնական ակումբին ավարտին հասցնել գործարքը:

Ֆլորիանի հրաժարագինը Լևերկուզենում կազմում է 100 միլիոն եվրո։