Վինիսիուս Ժունիոր․ «Նա ինձ շատ բան սովորեցրեց ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը պատմել է, թե ինչպես է իր կարիերայի վրա ազդել հարձակվող Կարիմ Բենզեման, ով անցյալ ամառ հեռացավ Մադրիդյան թիմից և տեղափոխվեց «Ալ-Իթիհադ» ազատ գործակալի կարգավիճակով։

«Բենզեման ինձ շատ բան սովորեցրեց ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։ Նա ինձ միշտ ճշմարտությունն էր ասում։ Սա ստիպեց ինձ միշտ կենտրոնացած լինել։ Երբ ես հանգստանում էի, Կարիմը բարկանում էր։

Նա պատմության մեջ լավագույններից մեկն է։ Բենզեման մի անգամ ինձ ասաց. «Եթե դու կարողանում ես 30 գոլ խփել, ապա պետք է այդքան շատ գոլ խփես, նույնիսկ 29-ի մասին մի մտածիր», – Վինիսիուսի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։