Խուան Միրանդան կարող է տեղափոխվել իտալական գրանդ

Իտալական «Միլանը» հետաքրքրված է «Բետիսի» եզրային պաշտպան Խուան Միրանդայի ծառայություններով։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Ստեֆանո Պիոլիի թիմը դիտարկում է 2024 թվականին եզրային պաշտպան գնելու տարբերակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Միրանդան հետաքրքրված է «Միլան» տեղափոխվելով։

Հիշեցնենք, որ Միրանդան նախկինում նույնպես կապված էր կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու հետ, որը նույնպես հետաքրքրված է նրա ծառայություններով։