Ռոնալդինյո․ «Այժմ «Միլանը» վերադառնում է իր սովորական մակարդակին, և դա ինձ շատ է ուրախացնում»

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն կիսվել է «Միլանում» իր կարիերայից հիշողություններով։

«Երկու ու կես անմոռանալի տարիներ՝ սեր երկրպագուների կողմից, գոլեր դերբիում: Այժմ «Միլանը» վերադառնում է իր սովորական մակարդակին, և դա ինձ շատ է ուրախացնում»,- Ռոնալդինյոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ 42-ամյա Ռոնալդինյոն, որպես «Միլանի» ֆուտբոլիստ, «ռոսոներիների» կազմում մասնակցել է 95 հանդիպման։ Իտալական ակումբի կազմում լեգենդար բրազիլացին դարձել է 26 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոնալդինյոն խաղացել է նաև «Բարսելոնայում», ՊՍԺ-ում և մի շարք այլ ակումբներում։