Transfermarkt պորտալը ներկայացրել է իսպանական Լա Լիգայի ամենաթանկ ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։
Դրանում առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը»՝ ակումբի կազմը պորտալը գնահատում է ընդհանուր առմամբ 1,03 միլիարդ եվրո։ Երկրորդ տեղում «Բարսելոնան» է՝ «Բլաուգրանան» զիջում է առաջին տեղին գրեթե 150 միլիոն եվրոյով և երկրորդ տեղում է՝ 862 միլիոն արժեքով:
Լա Լիգայի երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոն» երրորդ տեղում է. պորտալը «Ատլետիկոյի» կազմը գնահատում է 472 միլիոն եվրո։
Չորրորդ տեղում է «Ռեալ Սոսյեդադ» ակումբը, որն այս մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի չորրորդ մասնակիցն է Իսպանիայից՝ 433 մլն եվրոյով։