«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը վերջերս հանդես էր եկել Արցախի Հանրապետության տարածքը լքած ընտանիքների բարեկեցության համար 50.000-ից 100.000 ԱՄՆ դոլար հատկացնելու նախաձեռնությամբ, ինչպես նաև կոչ արել Հայաստանի Պրեմիեր Լիգայի մյուս ակումբներին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավորությամբ, միանալ նախաձեռնությանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախաձեռնությանը միացած կազմակերպությունները՝
– «Ուրարտու» ՖԱ
– «Նոա» ՖԱ
Նախաձեռնությունից հրաժարված կազմակերպությունները՝
– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
– «Ալաշկերտ» ՖԱ
– «Արարատ» ՖԱ
– «Վան» ՖԱ
– «Վեստ Արմենիա» ՖԱ
– «Փյունիկ» ՖԱ
– «Շիրակ» ՖԱ
««Նոա» ՖԱ-ն միանում է «Ուրարտուի» ՖԱ-ի նախաձեռնությանը՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու համար:
Շնորհակալություն ենք հայտնում «Ուրարտու» ՖԱ-ին այս նախաձեռնության կապակցությամբ և կոչ ենք անում հայկական մյուս ակումբներին ևս միանալ այս նախաձեռնությանը», – ասվում է «Նոայի» տարածած հաղորդագրության մեջ։