«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է հաջորդ մրցաշրջանում «Լայպցիգի» հարձակվող Լոիս Օփենդայի ծառայություններով, հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը չի ցանկանում հունվարին վաճառել 23-ամյա ֆուտբոլիստին այն բանից հետո, երբ ամռանը «Լայպցիգից» Պրեմիեր Լիգա տեղափոխվեցին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Քրիստոֆեր Նկունկուն, Ժոսկո Գվարդիոլը և Դոմինիկ Շոբոսլայը։

2023/24 մրցաշրջանում հարձակվողը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։