«Լիվերպուլը» ցանկանում է սպորտային տնօրենի պաշտոնում հրավիրել գերմանացի Մաքս Էբերլին, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» նույնպես բանակցություններ է վարում 50-ամյա մասնագետի հետ։
2023 թվականի սեպտեմբերի վերջին «Լայպցիգը» հայտարարեց Էբերլի հեռացման մասին այն պատճառով, որ նա համարժեք նվիրվածություն չի ցուցաբերել ակումբին։
Այս տարվա հունիսից «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Յորգ Շմադկեն։ Ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը չի հաղորդվում։