Լիոնել Սկալոնի․ «Առաջիկա օրերին կխոսենք՝ պարզելու նրա վիճակը»

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ԱԱ-2026-ի հարավամերիկյան ընտրական փուլի Պերուի հետ խաղից առաջ պատասխանել է հարձակվող Լիոնել Մեսսիի ֆիզիկական պատրաստվածության մասին հարցին։

«Առաջիկա օրերին կխոսենք՝ պարզելու նրա վիճակը։ Նա ևս մի քանի մարզում ունի, որպեսզի փորձի ավելացնել իր րոպեները խաղադաշտում։ Այս պահին ոչ մի տարբերակ չեմ բացառում։ Նա կարող է խաղալ հենց սկզբից, դուրս գալ փոխարինման կամ նույնիսկ մնալ պահեստայինների նստարանին։

Կարծում եմ՝ վերջին խաղում նրա համար ռիսկային էր մեծ խաղաժամանակ ստանալը։ Մենք խոսեցինք այս մասին և եկան ընդհանուր կարծիքի։ Կարծում եմ՝ դա խելացի որոշում էր»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։