Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն դուբլի հեղինակ է դարձել 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Հոլանդիայի դեմ խաղում։
24-ամյա ֆուտբոլիստը գոլերի հեղինակ է դարձել հանդիպման 7-րդ և 53-րդ րոպեներին։
Այժմ Մբապպեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 42 գոլի հեղինակ 72 խաղում։ Այս ցուցանիշով նա շրջանցել է Միշել Պլատինիին, ով իր կարիերայի ընթացքում երկրի ազգային հավաքականի կազմում անցկացրած 72 խաղում խփել է 41 գոլ։
Ֆրանսիայի հավաքականի ռմբարկուների ցուցակում Մբապպեն չորրորդ տեղում է։ Օլիվյե Ժիրուն 54 գոլով զբաղեցնում է առաջին տեղը։ Երկրորդ տեղում Թիերի Անրին է խփած 51 գոլով, երրորդում՝ Անտուան Գրիզմանը՝ 43 գոլ։