Էրլինգ Հոլանդ․ «Ես սկսում եմ մի փոքր հոգնել իմ անունը լսելուց»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացատրել է, թե ինչպես է վերաբերվում իր աճող ժողովրդականությանը։

«Իհարկե, ես շատ եմ գնահատում երկրպագուների աջակցությունը: Սա այն է, ինչ ես ուզում էի տեսնել մանկուց, ուստի չեմ դժգոհում դրանից: Ես սկսում եմ մի փոքր հոգնել իմ անունը լսելուց, բայց դա այդպես է»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Նշենք, որ 23-ամյա նորվեգացին 2022/23 մրցաշրջանի վերջում նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»՝ Պրեմիեր Լիգայի 35 խաղում խփելով 36 գոլ։