Էդուարդ Կամավինգան կերկարաձգի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդ Կամավինգան կերկարաձգի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, հայտնում է Nicolo Schira-ն։

Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են նոր պայմանագիր ստորագրել մինչև 2029 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականը։ «Ռեալը» ստիպված է եղել պայմանագրում նշել մեկ միլիարդ եվրոյի փոխհատուցման կետ՝ Սաուդյան Արաբիայի մրցակցության վախի պատճառով։