Անտուան ​​Գրիզմանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել

Անտուան ​​Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի ոչ մի հանդիպում բաց չի թողել 2017 թվականի հունիսից՝ ներառյալ ընկերական խաղերը։

Գրիզմանի խաղերի շարքն արդեն հասել է 81 հանդիպման, որը ռեկորդային է: Այս փաստը նշել է լրագրող Ալեքսիս Մարտին-Տամայոն։

Վերջին անգամ Գրիզմանը չի մասնակցել Ֆրանսիայի հանդիպմանը 2017 թվականի հունիսի 13-ին։ Այդ օրը ֆուտբոլիստը 90 րոպե անցկացրել է պահեստայինների նստարանին Անգլիայի դեմ ընկերական խաղում (ֆրանսիացիները հաղթել են 3:2 հաշվով)։ փ