Իտալիայի հավաքականի խաղացողներ Սանդրո Տոնալին և Նիկոլո Զանիոլոն կասկածվում են խաղադրույքների կանոնները խախտելու մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին մեղադրվում է անօրինական խաղադրույքների մեջ։ Ֆաջիոլիի գործով վկաների հարցաքննության ժամանակ տեղեկություններ հայտնվեցին, որ Տոնալին և Զանիոլոն նույնպես խաղադրույքների սիրահար են։
Հոկտեմբերի 12-ին երկուսն էլ հարցաքննվել են իտալական ոստիկանության կողմից։ Տոնալին ու Զանիոլոն լքեցին Իտալիայի հավաքականը և բաց կթողնեն Մալթայի ու Անգլիայի հետ խաղերը՝ վերադառնալով իրենց ակումբներ։
Հիշեցնենք, որ Տոնալին խաղում է «Նյուքասլում», իսկ Զանիոլոն՝ «Ասթոն Վիլայում»։