Իկեր Կասիլյաս «Կարծում եմ, որ նա լավագույնն է իմ հիշողության մեջ»

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնել է, թե որ դարպասապահի խաղին է հետևել իր կարիերան սկսելիս։

«Իմ դարպասապահի կուռքը Պետեր Շմեյխելն էր 1992 թվականի Եվրոպայի առաջնությունում, ես մեծացել եմ նրա սեյվերին հետևելով։ Բուֆոնն ինձնից երեք տարով մեծ է, նա սկսեց տասնյոթ տարեկանից և հիացրեց ինձ իր խաղով։ Կարծում եմ, որ նա լավագույնն է իմ հիշողության մեջ»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ 42-ամյա ֆուտբոլիստն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և «Պորտուում»: 2020 թվականի օգոստոսի 4-ին նա հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին։