Կառլո Անչելոտտիին փոխարինելու երեք թեկնածու կա

Ընթացիկ  մրցաշրջանի ավարտին Կառլո Անչելոտտին կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից։

Ինչպես հայտնում է AS-ը՝ մադրիդյան թիմի ղեկի երեք հիմնական թեկնածուներն են Խաբի Ալոնսոն, Ալվարո Արբելոան և Ռաուլը։

Խաբի Ալոնսոն այժմ լավ աշխատանք է կատարում Լևերկուզենի «Բայերում»։ Ինչ վերաբերում է Ռաուլին ու Արբելոային, նրանք աշխատում են Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմերի հետ։

Իսպանիայի առաջնության 9 տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Զինեդին Զիդանը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին։