Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողի և իսպանական գրանդի միջև նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի կեսերը։
Ռոդրիգոյի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։
Այս մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։