Իտալիայի առաջնության մեկ տասնյակից ավելի ֆուտբոլիստներ ներգրավված են բուքմեյքերական սկանդալի մեջ

Ա Սերիայի խաղադրույքների սկանդալը շարունակում է ընդլայնվել՝ հետաքննությանը ներգրավվել են Իտալիայի առաջնության մեկ տասնյակից ավելի ֆուտբոլիստներ, հայտնում է La Republica-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին խոստովանել է անօրինական խաղադրույքներ կատարելը։ Ֆաջոլիի պատիժը մեղմելու համար նրա փաստաբաններն ընդգծում են, որ նա երբեք խաղադրույք չի կատարել այն թիմերի հանդիպումների վրա, որոնցում խաղացել է։ Նրանք նաև նշում են, որ ֆուտբոլիստը խաղային կախվածություն ունի, ինչի պատճառով երիտասարդ տարիքից սկսել է ակտիվ պոկեր խաղալ։

Նախկինում հաղորդվել էր, որ եթե հետաքննությունը հաստատի Ֆաջիոլիի մասնակցությունն անօրինական խաղադրույքներին, Նիկոլոյին սպառնում են պատժամիջոցներ՝ երեք և ավելի տարով որակազրկման տեսքով, որին կարող է ավելացվել նաև տուգանք՝ սկսած 25 հազար եվրոյից։

Մամուլում տեղեկություններ եղան նաև, որ Սանդրո Տոնալիին և Նիկոլո Զանիոլոյին կարող են մեղադրանք առաջադրել անօրինական խաղադրույքների համար: Մասնավորապես, հաղորդվել է, որ լրագրող Ֆաբրիցիո Կորոնան ունի տվյալներ, որոնք ապացուցում են, որ այս ֆուտբոլիստները իրականում խաղադրույքներ են կատարել, և արդեն սկսել է համագործակցությունը իրավապահների հետ։