Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը բացահայտել է Կառլո Անչելոտտիի հեռանալուց հետո գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացին գլխավորելու է Բրազիլիայի հավաքականը։
Ըստ El Chiringuito-ի՝ հիմնական թեկնածուն Զինեդին Զիդանն է։ Կողմերն արդեն համագործակցության շուրջ բանակցություններ են վարում։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի մարզիչը Մադրիդի «Ռեալի» հետ աշխատել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ Մադրիդը երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը, ինչպես նաև երեք անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում։