Էդուարդ Սպերցյանը և Նաիր Թիկնիզյանը՝ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում

Եվրոպական ակումբների սկաուտները Հայաստանի հավաքականի հանդիպման ժամանակ հետևել են «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանին և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

Ինչպես հայտնում է Спорт-Экспресс-ը՝ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական խաղում Հայաստանի և Լատվիայի հավաքականների միջև (0:2) խաղում «Կրասնոդարի» ֆուտբոլիստին հետևել են «Յուվենտուսի» և գերմանական անանուն թիմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, հաղորդվում է, որ Թիկնիզյանի ելույթին հետևել են «Լացիոյի» սկաուտները։

Այս մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։