«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն կկարողանա մասնակցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին։
Ինչպես հայտնում է Diario AS-ը՝ 19-ամյա իսպանացին վնասվածքի պատճառով բաց կթողնի 10-12 օր։
Աղբյուրի համաձայն՝ Բալդեն պատրաստ կլինի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 28-ին Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Բալդեն վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի կազմում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը լքել է ազգային հավաքականը։