Ռադե Կրունիչը նոր պայմանագիր կկնքի «Միլանի» հետ

Բոսնիական անձնագրով սերբ կիսապաշտպան Ռադե Կրունիչը մոտ էր «Միլանից» հեռանալուն ամռանը, սակայն ակումբի ղեկավարությունը միաձայն համոզեց նրան մնալ: Իսկ դրա համար Կրունիչը, ով անցյալ մրցաշրջանում իր օգտակարությունն ապացուցեց ակումբին, նոր պայմանագիր կկնքի։

Կրունիչի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, ըստ որի՝ նա ստանում է 1,2 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ Նոր պայմանագրով նրա վարձավճարը կկրկնապատկվի՝ մինչև 2,5 միլիոն եվրո մեկ սեզոնի համար, հայտնում է pianetamilan.it-ը։