«Ատլետիկոն» փոխարինող է փնտրում Կոկեին

Լեհ կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին, ով հանդես է գալիս «Նապոլիում», կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա կենտրոնական կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: «Ատլետիկոն» դիտարկում է Զիելինսկուն որպես Կոկեի այլընտրանք, ում պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։