Լուկա Մոդրիչ․ «Չեմ ուզում հանգստանալ, ես պարզապես ուզում եմ խաղալ»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակի մասին։

«Դե, սա, իհարկե, ինձ համար նոր իրավիճակ է՝ չխաղալ այնքան, որքան նախկինում, որքան կցանկանայի։ Դուք գիտեք, որ ես միշտ ուզում եմ խաղալ։ Ես չեմ ուզում ընդմիջումներ անել, չեմ ուզում հանգստանալ, ես պարզապես ուզում եմ խաղալ: Ինձ դուր է գալիս: Ես չեմ ուզում թողնել խաղալը… Պարզապես ուզում եմ անհրաժեշտության դեպքում խաղալ երեք օրը մեկ, քանի որ ֆիզիկապես ինձ լավ եմ զգում:

Այն ամենը, ինչ տեղի է ունենում իմ շուրջը, նորմալ գործընթաց է, ուստի ես ընդունում եմ այն ​​այնպես, ինչպես կա: Ես պետք է հոգեպես պատրաստվեմ այս իրավիճակին։ Ես ընդունում եմ և առաջ եմ շարժվում»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Մոդրիչի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։