Լաուտարո Մարտինեսը դարձավ Ա Սերիայի երկրորդ ֆուտբոլիստն այս ցուցանիշով

Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիայի շուկայական ցուցանիշները։

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը դարձավ Իտալիայի առաջնության երկրորդ ֆուտբոլիստը, ում արժեքը հասել է 100 միլիոն եվրոյի։

«Մրցաշրջանի առաջին տասը հանդիպումներում Մարտինեսը խփեց 11 գոլ, որից 10-ը միայն առաջնությունում, և 2 գոլային փոխանցում կատարեց՝ վաստակելով 15-ից 100 միլիոն եվրո գումար»,- գրում է հայտնի կայքը։

Ա Սերիայում միայն մեկ ֆուտբոլիստ է ավելի թանկ գնահատվում, քան Մարտինեսը՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը: Նա գնահատվում է 120 մլն եվրո։