«Ֆլումինենսեի» կիսապաշտպան Անդրեն կարող է տեղափոխվել Անգլիա

«Ֆլումինենսեի» կիսապաշտպան Անդրեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ «մերսիսայդցիների» ղեկավարները դիտարկում են տրանսֆերը: Նշվում է, որ նախորդ ամառ ակումբներն արդեն կապի մեջ էին երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ, սակայն «Ֆլումինենսեի» ղեկավարությունը չէր ցանկանում բաժանվել իրենց ֆուտբոլիստից։ «Լիվերպուլը» կշարունակի ձմռանը բրազիլացի կիսապաշտպանին ձեռք բերելու փորձերը։

Այս մրցաշրջանում Անդրեն «Ֆլումինենսեի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 15 մլն եվրո։