«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խոստովանել է, որ իրենով հետաքրքրված է եղել Մադրիդի «Ռեալը»։
«Երբ ես փոքր էի, «Ռեալն» ինձ զանգահարեց, բայց ես միշտ եղել եմ «Բարսելոնայի» երկրպագու», – ասել է Լոպեսը Madrid Universal-ին։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել հիմնական թիմի կազմում անցկացրած վեց խաղում և դարձել մեկ գոլի հեղինակ։