Ֆաբրիցիո Ռավանելի. «Միջադեպը տգեղ էր, բայց Մայքին «մարդասպան» անվանելը աբսուրդ է»

Իտալիայում շարունակում են քննարկել Իտալիայի առաջնության ութերորդ տուրի խաղում տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրել է «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի հեռացմանը։

«Մենյանը դուրս եկավ գնդակը հեռացնելու: Նա այն ֆուտբոլիստի տեսակը չէ, ով փորձում է վնասել մրցակցին։ Մենյանը ճիշտ դարպասապահ է։ Միջադեպը տգեղ էր, բայց Մայքին «մարդասպան» անվանելը աբսուրդ է»,- Ռավանելիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։