Զինեդին Զիդանը խոսել է մարզչական կարիերային վերադառնալու մասին

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական կարիերային վերադառնալու մասին։

«Ե՞րբ եմ նորից մարզելու: Այս պահին տարբերակներ չկան, ես ժամանակ եմ վայելում ընտանիքիս հետ, ինչն ինձ համար կարևոր է: Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Քանի դեռ ես մնում եմ մարզիչ, այս հարցը չի կորցնի արդիականությունը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Tuttomercatoweb-ը։

Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ «Լոս Բլանկոսի» հետ ֆրանսիացին դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, կրկնակի Իսպանիայի Սուպերգավաթի և Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող։