Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից, եթե նրա ծառայություններով հետաքրքրվեն «Բավարիան», «Ռեալը» կամ «Լիվերպուլը»։
Դա հնարավոր է դարձել 41-ամյա իսպանացի մասնագետի հետ պայմանագրում նշված գնման տարբերակի շնորհիվ, հաղորդում է AS-ը Sport Bild-ին հղումով։ Ըստ աղբյուրի՝ այս տարբերակը հասանելի կլինի միայն վերոնշյալ երեք ակումբների համար։
Թե ինչ գումարով նրանցից մեկը կկարողանա գնել Ալոնսոյի պայմանագիրը «Բայերից», հայտնի չէ։ Իսպանացի մարզչի գործող համաձայնագիրը լևերկուզենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։