«Ռեալն» ու «Ատլետիկոն» կպայքարեն 19-ամյա ֆուտբոլիստի համար

Իտալացի 19-ամյա պաշտպան Ջորջիո Սկալվինին, ով հանդես է գալիս «Ատալանտայում», կարող է հայտնվել իսպանական թոփ ակումբում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և Մադրիդի «Ատլետիկոն»: Ակումբները հաջորդ տրանսֆերային պատուհանում կպայքարեն հեռանկարային ֆուտբոլիստի համար։

Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։ Պաշտպանի աշխատանքային պայմանագիրը «Բերգամասկերի» հետ գործում է մինչև 2027 թվականի կեսերը: