«Նապոլին» պաշտոնական առաջարկ է արել Անտոնիո Կոնտեին

Անտոնիո Կոնտեն կարող է դառնալ «Նապոլիի» գլխավոր մարզիչ։ Բանակցությունների մեկնարկի մասին տեղեկությունը հաստատում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

««Այսօր «Նապոլին» պաշտոնական առաջարկ է արել Անտոնիո Կոնտեին։ Քննարկումներն ու ուղիղ բանակցություններից հետո պարզ կդառա, թե արդյոք նա կարող է փոխարինել Ռուդի Գարսիային»,- գրել է Ռոմանոն սոցիալական ցանցերում։

«Նապոլին» ներկայումս զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը: Թիմը յոթ միավորով է զիջում առաջատար «Միլանին»։