«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է Էրլինգ Հոլանդի պայմանագրից հանել գնման տարբերակը

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը շատ գոհ է հարձակվող Էրլինգ Հոլանդի ելույթներից և պատրաստ է սկանդինավցուն նոր պայմանագիր առաջարկել։ Այս մասին հայտնում է DeadlineDayLive-ը։

Անգլիական թոփ ակումբը պատրաստվում է նորվեգացի հարձակվողի պայմանագրից հանել գնման տարբերակը, որը ներկայումս կազմում է 200 մլն եվրո։ Այս կերպ «քաղաքայինները» ցանկանում են պաշտպանվել Էրլինգի հնարավոր հեռանալուց եվրոպական այլ ակումբ:

Նախկինում լուրեր էին պտտվում հարձակվողի նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին։