Ինյակի Ուիլյամս․ «Եթե ​​դու շատ փող ունես, ինչպես իմ դեպքում, դու չես նայում քո մաշկի գույնին»

Բիլբաոյի «Ատլետիկոյի» հարձակվող Ինյակի Ուիլյամսը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի հետ տեղի ունեցած միջադեպի մասին։

«Շնորհակալ կլինեմ, եթե «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստները հեռանան «Մեստալյայից»։ Այսպես պետք է արձագանքի յուրաքանչյուրը, ով բախվում է նմանատիպ իրավիճակի։

Եթե ​​դու շատ փող ունես, ինչպես իմ դեպքում, դու չես նայում քո մաշկի գույնին, բայց եթե փողոցային վաճառող ես, դա բոլորովին այլ խնդիր է։ Պապս ուզում էր, որ ես խաղամ Գանայում, ես իրավունք ստացա և կարողացա հարգել նրա հիշատակը։ Երբ ես ու եղբայրս ամռանը գնացինք այնտեղ, տեսանք ոտաբոբիկ երեխաներին։ Այնուամենայնիվ, ես ընտրեցի Իսպանիան»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է ESPN-ը։

2023 թվականի մայիսի 12-ին սկանդալ է տեղի ունեցել «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» խաղում (1:0): Երկրորդ խաղակեսում «չղջիկների» երկրպագուները սկսեցին բղավել «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի հասցեին ռասիստական ​​վիրավորանքներով: Բրազիլացին խաղադաշտում չկարողացավ զսպել էմոցիաները, ինչի պատճառով էլ հեռացվեց խաղադաշտից։

Խաղից հետո Վինիսիուսը քննադատել է Լա Լիգային ու ղեկավարությանը անգործության համար։ Ֆուտբոլիստին աջակցել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

Ուիլյամսը նույնպես բախվեց ռասիզմի հետ։ 2020 թ. հունվարի 25-ին, երբ Ուիլյամսը փոխարինվեց, նրան սուլեցին «Էսպանյոլի» երկրպագուները: Երկրպագուները նմանակում էին կապիկների ժեստերը: