Խոսելուն խոսել է Ջուդ Բելինգհեմի մասին նաև կատակել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն խոսել է իր խաղընկեր Ջուդ Բելինգհեմի մասին, ինչպես նաև կատակել։

«Նա շատ համեստ տղա է, ով փորձում է խոսել բոլորի հետ։ Ես նրա հետ շատ եմ շփվում, քանի որ խոսում եմ անգլերեն։ Ես փորձում եմ նրա հետ շատ շփվել։ Նա շատ աշխատասեր է, նա 20 տարեկան է, բայց կարծես 30 տարեկան լինի: Նա ունի անհավանական հասունություն և գիտելիքներ:

Այո, նա արդեն խոսում է լղոզված իսպաներեն և փորձում է ինչ-որ բան ասել: Ճշմարտությունն այն է, որ այս առումով նա բավականին ծիծաղելի է»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում Goal-ը։