Ջովանի Դի Լորենցոն ապաքինվել է վնասվածքից

«Նապոլիի» պաշտպան Ջովանի Դի Լորենցոն ապաքինվել է վնասվածքից, հայտնում է Sky Sports Italia-ն։

Սպասվում է, որ 30-ամյա պաշտպանը հասանելի կլինի Մալթայի և Անգլիայի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին։

Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 14-ին և 17-ին։

Իտալիայի հավաքականը C խմբում 7 միավորով 2-րդ տեղում է։