«Բարսելոնայի» փոխնախագահ․ «Մենք կարող ենք դա անել հունվարին կամ հունիսին»

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն խոսել է «Ատլետիկո Պարանաենսեի» հարձակվող Վիտոր Ռոկեին գրանցելու ծրագրերի մասին։

«Ռոկեի գրանցումը հունվարին. Տեսնենք, թե ինչպես կզարգանա ամեն ինչ։ Մենք կարող ենք դա անել հունվարին կամ հունիսին, ամեն ինչ կախված կլինի տեխնիկական կողմերից։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գոհացնենք մեր մարզչին, ինչպես միշտ։

Մենք պետք է պահպանենք ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, և բոլոր ջանքերը կգործադրենք դա անելու համար»,- Ռոմեուի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Բրազիլիայի ընթացիկ Ա Սերիայի 22 խաղում 18-ամյա Վիտոր Ռոկեն դարձել է 11 գոլի հեղինակ։