Թոմաս Պարտին կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն

Գանայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է վերադառնալ Իսպանիայի առաջնություն։

Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ իր նախկին խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

Անձամբ ֆուտբոլիստը, դեմ չէ այն թիմ վերադառնալուն, որի գույները պաշտպանել է 2013-ից 2020 թվականներին։ Դրանից հետո ֆուտբոլիստը միացել է «զինագործներին»։ Պարտիի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։

Անգլիայի Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է չորս հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ։