«Յուվենտուսը» փոխարինող է գտել Պոլ Պոգբային

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Թոթենհեմի» կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանն ակումբի առաջնահերթ թիրախն է և դիտարկվում է որպես փոխարինող Պոլ Պոգբային, ով ձախողել է դոպինգ թեստը։

Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ թուրինցի կիսապաշտպանը կրկին դրական դոպինգ թեստ է հանձնել տեստոստերոնի համար։

Այս մրցաշրջանում Հոյբյերգը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում: 28-ամյա դանիացու պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։