Բուկայո Սական կարող է մասնակցել «Չելսիի» դեմ խաղին

«Արսենալը» հույս ունի, որ թիմի հարձակվող Բուկայո Սական ժամանակին կվերականգնվի «Չելսիի» դեմ խաղին, որը կկայանա միջազգային ընդմիջումից անմիջապես հետո։

Լրագրող Սայմոն Քոլինգսը հայտնում է՝ որ «զինագործները» հույսը դնում են «Չելսիի» դեմ խաղում իրենց եզրային հարձակվողի վրա:

Հիշեցնենք, որ Սական վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին Եվրոպայի առաջնության ընտրական առաջիկա հանդիպումներում։

Պրեմիեր Լիգայի յոթ խաղում Սական դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։