«Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստին ցանկանում են գնել «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը» և Մադրիդի «Ատլետիկոն»։ Իսպանական ակումբի ղեկավարները պատրաստ են բաժանվել թիմի առաջատար ֆուտբոլիստից, եթե արժանի առաջարկ ստանան։
Սուբիմենդին թիմում է հանդես գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականին։